Քաղաքական

08.06.2018 14:10


Դատարանը թույլատրեց գրավի դիմաց կալանքից ազատել ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանին (տեսանյութ)

Դատարանը թույլատրեց գրավի դիմաց կալանքից ազատել ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանին (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արայիկ Հակոբյանի, Գևորգ Իրիցյանի, Սերգեյ Կյուրեղյանի և Թորոս Թորոսյանի գործով նիստը։

Պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդել է փոխել ամբաստանյալ Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանքը, ինչը խորհրդակցական սենյակից վերադառնալով դատավոր Արշակ Վարդանյանը բավարարել է մասնակի՝ որոշելով նրան կալանքից ազատել 500 դրամ գրավի դիմաց։

Փաստաբանը նշել է, որ Արամ Հակոբյանի մոտ առկա են բազմաթիվ ծանր հիվանդություններ և նա ստացիոնար բուժման կարիք ունի, ու այդ ծանր հիվանդություններն անհամատեղելի են բանտային պայմանների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը