Աշխարհ

08.06.2018 16:39


Էրդողան. Թուրքիայում արտակարգ դրության վերացման հարցը կքննարկվի ընտրություններից հետո

Էրդողան. Թուրքիայում արտակարգ դրության վերացման հարցը կքննարկվի ընտրություններից հետո

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել թուրքական «CNN Turk» և «Kanal D» հեռուսաալիքների լրագրողներին, որի ընթացքում խոսել է Թուրքիայում գործող արտակարգ դրության, ինչպես նաև Իրաքյան Քուրդիստանի Քանդիլ շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ ռազմական գործողություններ սկսելու հավանականության մասին։

«Երկրում արտակարգ դրության վերացման հարցը միայն ընտրություններից հետո կարելի է քննարկել»,-ասել է Էրդողանը։

Իսկ Քանդիլում ռազմական գործողություններ սկսելու մտադրության վերաբերյալ Թուրքիայի նախագահը նշել է.

«Եթե Իրաքի ղեկավարությունը ասի, որ ի վիճակի չենք հարցը կարգավորել, ապա առանց որևէ մեկի թույլտվությունը ստանալու հարվածելու ենք Սինջարին և Քանդիլին և նույնիսկ` Մահմուրին (քաղաք Հյուսիսային Իրաքում)»։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը