Լրահոս

09.06.2018 10:46


«Արաբկիր» ԲԿ-ում մահացել է երիտասարդ ամուսինների 5 ամսական առաջնեկը

«Արաբկիր» ԲԿ-ում մահացել է երիտասարդ ամուսինների 5 ամսական առաջնեկը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 7-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է 5 ամսական աղջիկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղջկա հայրը՝ Նարեկը, և մայրը՝ Եվան, հունիսի 5-ին երեխային տանում են Հերացու անվան պոլիկլինիկա՝ հերթական անգամ պատվաստում ստանալու նպատակով, որտեղ, ըստ կայքի տեղեկությունների, երեխան ստացել է իր հերթական պատվաստումը, որից հետո երեխային տարել են տուն, քանի որ այդ պահին նկատել են, որ որևէ խնդիր չկա։ Ըստ նորմայի և սահմանված կարգի՝ պատվաստումներից հետո բժիշկը հսկողության նպատակով կապ է պահպանել երեխայի ծնողի հետ։ 1-2 օր որևէ արտառոց վիճակ չի գրանցվել, սակայն 3-րդ օրը ծնողները նկատում են, որ երեխայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել և նրան հերթական անգամ բերում են Հերացու անվան պոլիկլինիկա, որտեղ հետազոտության է ենթարկվում երեխան և քիթ-կոկորդ-ականջաբանը կասկածում է, որ երեխայի մոտ ականջի բորբոքում է ու նշանակում է համապատասխան բուժում, իսկ առավոտյան հրավիրում է, որպեսզի կրկնակի բուզննման նպատակով երեխային նորից բերեն պոլիկլինիկա։ Ծնողները հունիսի 7-ին տեղափոխում են «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ, ցավոք, երեխան մահանում է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մահվան պատճառը եղել է «սուր միոկարդիտ»-ը։ Մասնագետներն այն կարծիքին են, որ երեխան պատվաստման հետևանքով չէր կարղ մահանալ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի ծնողները կատարվածի մասին ուզում են պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել, որպեսզի հետագայում ոչ մի ծնող նման վիշտ չապրի.

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան Նարեկի և Եվայի առաջնեկն էր։

Այս խորագրի վերջին նյութերը