Քաղաքական

09.06.2018 12:23


Ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ գերեզմանատեղիներին (լուսանկար)

Ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ գերեզմանատեղիներին (լուսանկար)

Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Նման խնդրանք այդ հատվածում Ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։

Հայկական կողմը, հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից


Այս խորագրի վերջին նյութերը