Լրահոս

10.06.2018 21:24


Չարենցի անվան տուն-թանգարանում հայտնաբերվել է ոստիկանության 56-ամյա աշխատակցի դին

Չարենցի անվան տուն-թանգարանում հայտնաբերվել է ոստիկանության 56-ամյա աշխատակցի դին

Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 17 հասցեում գործող Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցը չիպատասխանում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն ու ոստիկանները, բացելով թանգարանի դուռը, այնտեղ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 56-ամյա Թ. Յ.-ի դին։

ատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Յ.-ն աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ռազմականացված ջոկատներից մեկում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը