Կոտայքում 26-ամյա տղան «պարանոցի կտրած-ծակած վերք, սուր արյունահոսություն» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած վերք, սուր արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Աբովյան 3-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Արսեն Եսայանն է, ով՝ ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ բացատրություն տալու։
Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։