Ցանկացել է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի շենքերից մեկի 8-րդ հարկից
Հունիսի 10-ին, ժամը 22:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկից:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարները կանխել են Կ. Ղ.-ի (ծնված 1984 թ.) ինքնասպանության փորձը, իսկ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: