ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Այո՛, սպասում ենք ֆուտբոլի ժամանակ»,-նշել է Պեսկովը՝ պատասխանելով Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասին հարցին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 10-ին լրագրողներին տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանըհաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Այնտեղկայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը, որին մտադիր են մասնակցել աշխարհի մի շարք առաջնորդներ։
Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Սոչի էր այցելել ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու համար, սակայն որպես վարչապետ նա ՌԴ մայրաքաղաք կայցելի առաջին անգամ։
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Այո՛, սպասում ենք ֆուտբոլի ժամանակ»,-նշել է Պեսկովը՝ պատասխանելով Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասին հարցին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 10-ին լրագրողներին տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Այնտեղ կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը, որին մտադիր են մասնակցել աշխարհի մի շարք առաջնորդներ։

7or.am