Լրահոս

11.06.2018 11:49


Ուռուցքային հիվանդությունների թանկարժեք բուժումը չպետք է մնա միայն հիվանդի ուսերին. Վահե Տեր-Մինասյան (ֆոտոշարք)

Ուռուցքային հիվանդությունների թանկարժեք բուժումը չպետք է մնա միայն հիվանդի ուսերին. Վահե Տեր-Մինասյան (ֆոտոշարք)

Ուռուցքային հիվանդությունները շատ թանկարժեք բուժում են պահանջում եւ ամեն բան պետք է արվի, որպեսզի այդ բեռը ամբողջությամբ չմնա քաղցկեղ ախտորոշում ունցեղ մարդու ուսերին. Ծաղկաձորում կազմակերպված գիտապրակտիկ սեմինարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել առողջապահության նախարարի խորհրդական Վահե Տեր-Մինասյանը: Նա ընդգծել է, որ ուռուցքաբանական հիվանդությունները ամենից շատ ներդրումներ պահանջող ոլորտն է ամբողջ աշխարհում եւ Հայաստանը չպետք է հետ մնա: «Հուսով եմ, որ Հայաստանում եւս շուտով ավելի լուրջ արդյունքներ կկարողանք գրանցել, քան մինչեւ այսօր: Ուռուցքային հիվանդությունները շատ թանկարժեք բուժում են պահանջում եւ կարեւոր է, որ մենք կարողանանք հասնել նրան, որ այդ հիվանդության բեռը չմնա միայն հիվանդի վրա»-,ընդգծել է նա՝ կարեւորելով միջազգային գիտաժողովների ու փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպումը: «Հայաստանում շատ են լավ բժիշկները, որոնց անընդհատ պետք է հնարավորություն տրվի մասնակցել փորձի փոխանակման ծրագրերին, վերապատրաստումներին: Եթե մասանգետները իրենց համար կարողանան գտնել անգամ մեկ-երկու կետ, որ կօգտագործեն պրակտիկայում, ուրեմն հրաշալի է»,- նկատել է նա:

Ծաղկաձորի գիտապրակտիկ սեմինարը կազմակերպվել է Երեւանի գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոքչյանի նախաձեռնությամբ եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ու «Դավիդյանց» լաբորատորիայի աջակցությամբ:

«Նման կոնֆերանսները շատ կարեւոր են ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարու , քանի որ բոլոր բժիշկները չէ, որ հնարավորություն են ունենում միջազգային կոնֆերանսներին մասնակցելու: Այսպիսի մեծ անուն եւ վաստակ ունեցող բժիշկներին հրավիրելով Հայաստան՝ մենք նպատակ ունենք մեր ուռուցքաբանների գիտելիքները թարմացնել, վերապատրաստել եւ մտքերի փոխանակում, բժշկական քննարկումներ կազմակերպել, չ՞է որ քննարկման մեջ է ծնվում ճշմարտությունը: Կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ սա Հայաստանում առաջին կոնֆերանսն է եւ մենք նախատեսում ենք որ հաջորդը նվիրված կլինի թոքի եւ կոլորեկտալ քաղցկեղին»,-նշել է Հայկուհի Գյոքչյանը:

Սեմինարին մասնակցելու հրավեր են ստացել Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտի, Վրաստանի Տոդուայի անվան բժշկական կենտրոնի, Ղազախստանի Մամոլոգիայի կենտրոնի, Բելգիայի ONCO DNA գենետիկայի կենտրոնի բարձրակարգ մասնագետներ, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր ԲԿ-ների եւ Արցախի ուռուցքաբանները:

«Նման միջոցառումները չափազանց կարեւոր են , քանի որ այն ոլորտը, որտեղ մենք աշխատում ենք ամեն օր է զարգանում եւ առանց փորձի փոխանակման, առանց նման հանդիպումների անհնար է առաջ շարժվել: Այսօր այստեղ են հավաքվել ուռուցքաբանության տարբեր ոլորտները ներկայացնող մասնագետներ եւ կարծում եմ մենք բավականին արդյունավետ քննարկումներ կունենանք»,-ասել է Վրաստանի Տոդուայի անվան բժշկական կենտրոնի ուռուցքաբան Իրակլի Զումբաձեն:

Ելույթներից ու քննարկումներից բացի նախատեսված են եղել նաեւ պրակտիկ խորհրդատվություններ: «Կոնֆերանսի երկրորդ մասը նվիրված է ծանր դեպքերի քննարկման: Մեր մասնագետները կներկայացնեն այն դեպքերը, որոնց բուժման գործում մենք դժվարություններ ունենք եւ արտերկրի մասնագետները, որպես էքսպերտներ, իրենց կարծիքը կասեն բուժման վերաբերյալ: 6 հիվանդի ենք անմիջականորեն օգնելու այս սեմինարի արդյունքում»,- նշել է Հայկուհի Գյոքչյանը:

Այս խորագրի վերջին նյութերը