Լրահոս

11.06.2018 12:40


Հակառակորդի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Հակառակորդի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ hունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել 1992թ. ծնված պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը:

Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը