Աշխարհ

11.06.2018 12:55


Բաքվում 14-ամյա աղջիկը մոր հետ վեճի պատճառով նետվել է պատուհանից

Բաքվում 14-ամյա աղջիկը մոր հետ վեճի պատճառով նետվել է պատուհանից

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 14-ամյա աղջիկը մոր հետ վիճելուց հետո նետվել է 11-րդ հարկից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Տեղեկության համաձայն՝ Ֆիդան Իլհամ գըզը Թալիբովան մորից խնդրել է նրա հեռախոսը, ապա մերժում ստանալուց հետո վիճել մոր հետ և նետվել պատուհանից:

Երջանիկ պատահականությամբ աղջիկն ընկել է շենքի դիմաց կայանված մեքենայի վրա, ինչն էլ փրկել է նրա կյանքը:

Աղջիկը հոսպիտալացվել է, և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բաքվի ոստիկանությունը դեպքի հետ կապված քննություն է իրականացնում:

Այս խորագրի վերջին նյութերը