Լրահոս

11.06.2018 15:33


Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Հունիսի 11-16-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 13-14-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Հունիսի 11-16-ը՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.00C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.10C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.90C

Այս խորագրի վերջին նյութերը