Քաղաքական

11.06.2018 17:51


Քաղաքագետ․ «Հայաստանը պետք է կարողանա չեզոքացնել Նախիջևանից եկող վտանգը» (տեսանյութ)

Քաղաքագետ․ «Հայաստանը պետք է կարողանա չեզոքացնել Նախիջևանից եկող վտանգը» (տեսանյութ)

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի համոզմամբ՝ Արցախի շուրջ բանակցային գործընթացը ունի երկու նպատակ՝ գլխավոր նպատակը հաջողության հասնելն է, մյուսը՝ որ պատերազմ չլինի, քանի որ ավելի լավ է սառը պատերազմ, քան՝ տաք պատերազմ, դրա համար Հայաստանի դիրքորոշումը պետք է ավելի ճկուն լինի, և պետք է ձգտի, որ Արցախը միանա բանակցություններին։

«Մենք պետք է կարողանանք պոտենցիալ հավաքել և ուժեղացնել մեր ռազմական համակարգը, իսկ դրա համար ժամանակ է պետք, ինչի համար օդ ու ջրի պես պետք է, որ բանակցային գործընթացը շարունակենք»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով այս օրերին Նախիջևանի հատվածում նկատվող կուտակումներին՝ Երվանդ Բոզոյանը նկատեց․ «Ես կարծում եմ, որ Հայաստանում կատարված վերջին զարգացումները առիթ եղան, որ Ադրբեջանը կարողանա այս առաջխաղացումը ապահովել։ Մենք պետք է ամեն ինչ անենք չեզոքացնելու համար այդ վտանգը, միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ այդ վտանգը նոր չի հասունացել»,-ասաց նա։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը