Պարտադիր կուտակային բաղադրիչը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից. վիճաբանություն կառավարությունում (տեսանյութ)
Հայաստանի կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում թեժ քննարկեց և միաձյան ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Դրանով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը:
Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը: Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը:
Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ:
Նշենք նաև, որ «Դեմ եմ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ դեմ արտահայտվելով այս հարցին։

7or.am