Լրահոս

11.06.2018 19:37


Վանաձորում արտակարգ պատահարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 50-ամյա քաղաքացին մահացել է

Վանաձորում արտակարգ պատահարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 50-ամյա քաղաքացին մահացել է

Երեկ՝ հունիսի10-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Արմեն Ռաֆայելյանը։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 5-ին Վանաձորում տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո։

Հունիսի 5-ին, ժամը 13:15-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի քաղաքացի: Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը հիվանդանոց էր տեղափոխվել Վանաձոր քաղաքում գտնվող Արցախի պուրակից, որտեղ շինարարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 3-րդ հարկից վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել և ճոպանին ամրացված բետոնով լի տարան ընկել էր նրա վրա: Ընկնելու պահին փլուզվել էին 3-րդ և 2-րդ հարկի բետոնե առաստաղները: Հիվանդանոցից SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ վիրավորը գտնվում էր ծանր վիճակում:

Այս խորագրի վերջին նյութերը