Աշխարհ

11.06.2018 20:51


Էրդողանը հայտարարել է Քանդիլում ու Սինջարում ռազմական գործողություն սկսելու մասին

Էրդողանը հայտարարել է Քանդիլում ու Սինջարում ռազմական գործողություն սկսելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների հենակետերի և ռազմաբազաների ուղղությամբ օպերացիա է սկսվել։

«Պարոն Քեմալը («Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահը-խմբ.) ասում էր՝ Աֆրին մի մտեք։ Մուհարրեմ Ինջեն ասում էր՝ ի՞նչ գործ ունեք Աֆրինում։ Մինչդեռ մինչև հիմա Աֆրինում մենք ոչնչացրել ենք 4500 ահաբեկիչ։ Դիմում եմ նրանց՝ դուք չեք կարող կառավարել այս երկիրը։ Մենք ոչ Քեմալին ենք լսելու, ոչ էլ Մուհարրեմին։ Մենք նայելու ենք մեր գործին։ Հիշո՞ւմ եք, որ ես այդ ժամանակ խոսում էի նաև Քանդիլում և Սինջարում (Շանգալ) ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտության մասին։ Ասեմ, որ մենք արդեն սկսել ենք ռազմական գործողությունները։ Մեր զինված ուժերին պատկանող 20 կործանիչ արդեն խոցել է 14 կարևոր թիրախ»։

Ըստ Էրդողանի՝ քուրդ զինյալների գլխավոր ռազմաբազա Քանդիլը մեծ վտանգ է ներկայացնում թուրք ժողովրդի համար, և պաշտոնական Անկարան համապատասխան միջոցներ կձեռնարկի այդ հարցում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը