Լրահոս

11.06.2018 22:29


Ստեփանակերտի ծեծկռտուքի գործով կալանավորվածներն ազատ են արձակվել

Ստեփանակերտի ծեծկռտուքի գործով կալանավորվածներն ազատ են արձակվել

2018 թվականի հունիսի 8-ին մեղադրյալների պաշտպանները միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և փոփոխելու խնդրանքով:

Միջնորդությունների քննարկման արդյունքում, տվյալ քրեական գործով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ, մեղադրյալներ Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի, Վարդան Ղարամյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ ավելի վաղ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը, փոփոխվել է բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությամբ: Այս մասին հայտնում է Tert.am-ը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա ծեծկռտուք էր տեղի ունեցել:

Ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ հասցեի դիմաց վիճաբանություն էր առաջացել, մի կողմից, Դավիթ Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից, Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը