Թուրքիայի նախագահի թեկնածուն դատի է տվել Էրդողանին
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն դատական հայց է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ։
Պատճառը հանրահավաքի ժամանակ Էրդողանի հնչեցրած խոսքերն են Ինջեի մասին:
Թուրքական աղբյուրի համաձայն՝ մի քանի օր առաջ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովներից մեկի ժամանակ Էրդողանն ասել էր.
«Պարոն Մուհարրեմ, եթե հանկարծ ընտրություններում չհաղթես, արդյո՞ք պատրաստ ես թողնել այս գործը։ Կապրենք, կտեսնենք։ Բայց կարծում եմ դու չես թողնի այս գործը, քանի որ հրահանգ ես ստանում Փենսիլվանիայից»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում է գտնվում իսլմաի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլահ Գյուլենը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։

Աղբյուրը՝ ermenihaber.am