Աշխարհ

12.06.2018 10:40


Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը պատմական փաստաթուղթ են ստորագրել (տեսանյութ)

Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը պատմական փաստաթուղթ են ստորագրել (տեսանյութ)

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ են ստորագրել գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ: Նրանք միմյանց շնորհակալություն են հայտնել հաջող անցկացված հանդիպման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Սինգապուրում ստորագրված փաստաթուղթը բազմակողմանի Է: «Մենք շատ կարեւոր փաստաթուղթ ենք ստորագրում: Բավականին համապարփակ»,-ասել Է նա: «Մենք երկուսս Էլ շատ ուրախ ենք ստորագրելու այս փաստաթուղթը»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:

Նա խոստացել Է «շատ արագ» սկսել ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի հարաբերությունների հետագա զարգացման գործընթացը: Թրամփը հավելել Է, որ Վաշինգտոնը եւ Փհենյանը «կտպավորվեն այն արդյունքներից, որոնց նրանց կհաջողվի հասնել»:

«ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի հարաբերությունները միանգամայն կտարբերվեն մինչ այժմ եղածից»,-նշել Է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նա հայտարարել Է, որ պատրաստ Է Կիմ Չեն Ընին հրավիրել Վաշինգտոն:

ԿԺԴՀ-ի առաջնորդը հայտարարել Է, որ աշխարհը մեծ փոփոխություններ կտեսնի պատմական գագաթնաժողովի արդյունքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը