Նիկոլ Փաշինյան․ Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի ՀՔԾ-ն՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին։
Հունիսի 8-ին, կառավարության որոշմամբ, Վահրամ Շահինյանն ազատվել էր այդ պաշտոնից` սեփական դիմումի համաձայն։
Փաշինյանըհայտարարել է, որ ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի Հատուկ քննչական ծառայությունը՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է։
«Երբ ասում ենք չկան և գոյություն չունեն սահմանափակումներ, նկատի ունենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ։ Եվ եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ քաղաքական, մերձքաղաքական պատճառներով կամ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով առաջ չեն ընթացել, հույս ունեմ, որ քննիչները՝ ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ, կանդրադառնան բոլոր այդ գործերին Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով»,-ասել է Փաշինյանը։

7or.am