Լրահոս

13.06.2018 11:15


Քրեական գործ է հարուցվել համայնքապետի ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առիվ

Քրեական գործ է հարուցվել համայնքապետի ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առիվ

ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել հունիսի 11-ին մարզի Գոռավան համայնքի ղեկավարի ընտրություններում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի կապակցությամբ:

2018թ. հունիսի 11-ին Վեդի քաղաքի մի բնակիչ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժին հաղորդում, այնուհետև բացատրություն է տվել այն մասին, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչներից մեկը շուրջ 20 օր առաջ գյուղապետարանի շենքում, համայնքապետից, որպես օգնություն, սիրտը վիրահատելու պատճառաբանությամբ ստացել է 100.000 ՀՀ դրամ կաշառ՝ խոստանալով գյուղի համայնքապետի ընտրություններում ընտրել նրան: Չնայած այդ մասին նախապես փաստեր չի ունեցել, սակայն այդ բնակչի հետ զրույցի ընթացքում վերջինս հաստատել է կատարվածը՝ հայտնելով, որ այդ պատճառով ընտրություններում ընտրել է համայնքապետի տվյալ թեկնածուին:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ընտրողի կողմից թեկնածուից, նրա օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կաշառք ստանալու, ինչպես նաև թեկնածուի կողմից իր օգտին կողմ քվեարկելու համար ընտրողին անձամբ կաշառք տալու հանցագործության հատկանիշներ՝ նախապտարստված նյութերով ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:

ՀՀ գլխավոր դատախազությունից քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը