Քաղաքական

13.06.2018 13:10


ՍԴ անդամի պաշտոնում Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց (տեսանյութ)

ՍԴ անդամի պաշտոնում Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքները:

Այդ քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է համարվել: ՍԴ դատավորի պաշտոնում Ելիզավետա Դանիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 36, դեմ՝ 17 պատգամավոր, և այդ քվեարկության արդյունքում ՍԴ դատավոր չի ընտրվել: Ընտրվելու համար Դանիելյանը պետք է ստանար պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայները, այսինքն՝ անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն:

Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել, ովքեր միասին ունեն 40 ձայն, իսկ ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի 52 պատգամավոր:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ անգամ է Ազգային ժողովում ՍԴ անդամի ընտրությունը տապալվում: ՀՀ նախագահը ՍԴ անդամի պաշտոնում առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը, և այն ժամանակ էլ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը։ Բաբայանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 51, դեմ՝ 3 պատգամավոր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը