Վերաքննիչ դատարանը որոշեց կալանքից ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին (ուղիղ միացում)
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդեց մեղմացնել Սեֆիլյանի պատիժը՝ նրա նկատմամբ սահմանելով յոթ տարվա ազատազրկում։ Առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին դատապարտել էր 10.6 տարվա ազատազրկման։
Դատախազը նաև միջնորդեց ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի պատիժը պայմանականորեն չկիրառել։
Պաշտպանական կողմն էլ Վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրեց Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների անձնական երաշխավորագրերը։
Իսկ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագիր են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության 12 և ԵԼՔ խմբակցության մեկ պատգամավոր։
Դատարանը կալանքի հարցին կանդրադառնա վերաքննիչ բողոքի քննության ավարտին, իսկ դատական ակտը կհրապարակվի այսօր։
***
Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանական կողմի բողոքը բավարարեց մասնակի և որոշեց Հրայր Թոփչյանին, Գալուստ Գրիգորյանին, Ներսես Պողոսյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Գևորգ Սաֆարյանին անհապաղ ազատ արձակել և խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։
Որոշեց նաև Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը փոխարինել ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, և նրանց կողմից 500 հազարական դրամ վճարելուց հետո Սեֆիլյանն ազատ կարձակվի կալանքից։
***
Վճռվեց ամբաստանյալ Հրայր Թոփչյանին, Ներսես Պողոսյանին, Սասուն Կիրակոսյանին, Գալուստ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով:
Գևորգ Սաֆարյանին մեղավոր ճանաչել Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով:
Ժիրայր Սեֆիլյանին մեղավոր ճանաչել իրեն առաջադրված հոդվածներով և պատիժ նշանակել 5 տարի 5 ամիս ժամկետով, նաև բավարարել Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ:

7or.am