Քաղաքական

13.06.2018 15:13


Սամվել Բաբայանի կալանքը փոխելու վերաբերյալ 11 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել

Սամվել Բաբայանի կալանքը փոխելու վերաբերյալ 11 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 11 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Երաշխավորություն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ստեփանյանը և Իվետա Տոնոյանը:

Նշենք, որ այս գործով Վճռաբեկ դատարանի նիստը նշանակված է հունիսի 15-ին, ժամը 11:00-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը