Լրահոս

13.06.2018 16:37


Սեդրակ Նազարյանն իր կալանքը փոխվելուց հետո շտապել է Ժիրայր Սեֆիլյանի մոտ (տեսանյութ)

Սեդրակ Նազարյանն իր կալանքը փոխվելուց հետո շտապել է Ժիրայր Սեֆիլյանի մոտ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Մեսրոպ Մակյանին` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Լուսինե Սահակյանն ասել էր, որ Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգմավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխելու համար։

Դատարանը բավարարել է միջնորդությունը, և Սեդրակ Նազարյանն իր կալանքը փոխվելուց հետո շտապել է Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ սպասվում է, որ կալանքից ազատ կարձակվի Ժիրայր Սեֆիլյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը