Աշխարհ

13.06.2018 17:11


Ռուս պրանկերները կրկին Փաշինյանի անունից զանգահարել են հայտնի օտարերկրյա պաշտոնյայի (տեսանյութ)

Ռուս պրանկերները կրկին Փաշինյանի անունից զանգահարել են հայտնի օտարերկրյա պաշտոնյայի (տեսանյութ)

Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) այս անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական Vesti.ru-ն հայտնում է, որ Գրեմինգերը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Ես ցանկանում եմ հավաստիացնել, որ ԵԱՀԿ-ն աջակցում է ցանկացած բարեփոխումների, որը մտադիր է իրականացնել Հայաստանը: Մասնավորապես, տեղեկանալով ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ձեր ծրագրերի մասին՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ԵԱՀԿ-ն, մասնավորապես Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների գրասենյակը, պատրաստ են աջակցել Ձեր այդ նախաձեռնությունը»,-ասել է Գրեմինգերը: Հիշեցնելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրություններում դիտորդական առաքելության արդյունքներով որոշակի դիտարկումներ էր արել, որոնք փոխանցվել էին ՀՀ իշխանություններին՝ Գրեմինգերը նկատել է, որ այդ նկատառումները կարող են օգտագործվել ԸՕ-ում փոփոխություններ անցկացնելու ժամանակ:

ՀՀ վարչապետի անունից՝ պրանկերները հետաքրքրվել են, թե ով է մեղավոր Մինսկի համաձայնությունների չկատարման համար: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ պատճառը, թերևս, կողմերի քաղաքական կամքի բացակայությունն է:

Ավելի վաղ ռուս պրանկերներ Վովան և Լեքսուսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին և զրուցել շուրջ 30 րոպե:

Այս խորագրի վերջին նյութերը