Աշխարհ

13.06.2018 20:56


ԱՄՆ-ում կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ

ԱՄՆ-ում կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ

Միացյալ նահանգների Միսիսիփի նահանգի սենատոր, հանրապետական կոնգրեսական Ռոջեր Վիքերը օրինագիծ է ներկայացրել կոնգրես և կոչ է անում Դոնալդ Թրամփին պատժամիջողներ կիրառել Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք այլ երկրների նկատմամբ։

Այդ օրինագծում նշվում է, որ Թուրքիայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Թուրքմենստանում Ուզբեկստանում, Ուկրաինայում խախտվում են մարդկանց կրոնական ազատությունները, հիմնարար իրավունքները։

Այդ օրինագծին աջակցություն են հայտնել մի շարք այլ հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականներ։

Օրինագծում հիշատակվում է ամերիկացի հոգևորական Անդրյու Բրյունսոնը, ով գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքով կալանավորվել է Թուրքիայում։ Նրան սպառնում է մինչև 25 տարվա զատազրկում։

Առաջարկվել է ԱՄՆ-ը մուտք գործելու հարցում որոշ արգելքներ սահմանել թուրք պաշտոնյաների նկատմամբ: Բացի այդ հնարավոր է, որ Թուրքիայի նկատմամբ կիրառվեն ֆինանսական պատժամիջոցներ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը