«Դեմ ենք պարտադիրին». hունիսի 24-ից սկսվելու է փողոցային պայքար
Դեմ ենք պարտադիրին
Միացյալ Երիտասարդական Լիգա երիտասարդական նախաձեռնությունը սկսում է պայքար Պարտադիր կուտակային կենսաթոշակային կասկածելի ծրագրի դեմ։
Դեմ ենք պարտադիրին, չենք վստահում այդ համակարգին։
Բազմաթիվ անգամ մեր հասարակության լայն շրջանակներ դեմ են դուրս եկել ՀՀԿ-ի նախաձեռնած այդ կասկածելի հետևանքներով ծրագրին։
Օրենքի չեղարկումը բխում է Ազատ, Անկախ Հայաստանի հպարտ քաղաքացիների շահերից, քանզի վստահելով ներկայիս կառավարությանը՝ չենք կարող վստահել 5, 10 կամ ավելի հետո եկող կառավարությանը։
Բացի այդ, «պարտադիր» բաղադրիչը քաղաքացիների իրավունքների ոտնահարում է։
Միացյալ Երիտասարդական Լիգա նախաձեռնությունը հայտարարում է, որ մինչ հունիսի 24-ը չլինի օրենքի սառեցում և օրենքի չեղարկման կամ փոփոխման տարբերակների քննարկում, ապա պատրաստ է անգամ սահմանադրությամբ ամրագրված իրավունքներով սկսել փողոցային պայքար այդ օրենքի դեմ։
Փողոցային պայքարը կլինի այլընտրանք, եթե երկրի գործադիր իշխանությունը հաշվի չառնի իրական իշխանության՝ ժողովրդի կարծիքը։
«Դեմ ենք պարտադիրին». hունիսի 24-ից սկսվելու է փողոցային պայքար