Քաղաքական

14.06.2018 11:21


Արցախի Հանրապետության խորհրդարանում քննարկել են ներքաղաքական իրավիճակը (տեսանյութ)

Արցախի Հանրապետության խորհրդարանում քննարկել են ներքաղաքական իրավիճակը (տեսանյութ)
Ազգային ժողովում հունիսի 13-ին տեղի է ունեցել «Ներքաղաքական իրավիճակի մասին և խորհրդարանի անելիքները» օրակարգային հարցով ընդլայնված խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի, փոխնախագահի և խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Թեմայի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը: Պատգամավորները կարևորել են երկրի կայունության և անվտանգության պահպանումը և ընդգծել հանրային հնչեղության հիմնահարցերի՝ օրինականության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում մատնանշվել են խորհրդարանական հարթակը նպատակային օգտագործելու առկա հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի դերակատարության բարձրացմանը վերաբերող՝ պատգամավորների կողմից մշտապես առաջադրվող հարցադրումներին:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը