Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
Նորվեգիայի խորհրդարանի պատգամավորները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ համաձայնագրի հասնելու գործում ներդրած ավանդի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով նորվեգական հեռուստառադիոընկերությանը:
Թրամփի առաջադրման նախաձեռնողներն են դարձել Նորվեգիայի Առաջընթացի կուսակցության երկու անդամ: Մինչդեռ 2018 թվականին մրցանակի համար պայքարին կարող են մասնակցել այն թեկնածուները, որոնք առաջադրվել են հունվարից ոչ ուշ: Այդպիսով, ԱՄՆ-ի նախագահը պարգեւը կկարողանա ստանալ միայն 2019 թվականին: