Հունիսի 14-ին, ժամը 00:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ Օլիմպավանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ՎԱԶ-2104 մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ի. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանած ԶԻԼ մակնիշի ավտոմեքենային:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ՎԱԶ-2104 մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Է. Խ. և Ա.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ:
Բժիշկները Ա.-ի առողջական վիճակը գանահատել են ծանր, իսկ Է.-ն հրաժարվել է բուժօգնությունից:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել:
Եղվարդի խճուղում ՃՏՊ է տեղի ունեցել․ կա տուժած