Աշխարհ

14.06.2018 14:49


Անկարան և Վաշինգտոնը համաձայնեցրին Սիրիայի Մանբիջում գործողությունների պլանը. Թուրքիայի Գլխավոր շտաբ

Անկարան և Վաշինգտոնը համաձայնեցրին Սիրիայի Մանբիջում գործողությունների պլանը. Թուրքիայի Գլխավոր շտաբ

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի զինվորականները Շտուտգարտում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական խմբավորումների դուրսբերման հարցերի վերաբերյալ գործողությունների պլանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Թուրքիայի Գլխավոր շտաբի՝ հունիսի 14-ին տարածված հայտարարության մեջ:

«Շտուտգարտում ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում 2018 թվականի հունիսի 12-13-ը կայացել են բանակցություններ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ՝ Մանբիջի վերաբերյալ ավելի վաղ հաստատված ճանապարհային քարտեզի, ինչպես նիաեւ Մանբիջում անվտանգության ապահովման սկզբունքների քննարկման համար:

Բանակցությունների ընթացքում համաձայնեցվել Է Մանբիջի վերաբերյալ գործողությունների պլանը, ինչպես նաեւ որոշում Է ընդունվել հաստատված պլանը ներկայացնել երկու երկրների բարձրագույն ղեկավարությանը»,- ասված Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Twitter-ում՝ զինվորական գերատեսչության պաշտոնական Էջում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հունիսի 4-ին Վաշինգտոնում բանակցություններ Է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ, որոնց ընթացքում կողմերը հավանություն են տվել Մանբիջից «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումների հետքաշման ճանապարհային քարտեզին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը