Քաղաքական

14.06.2018 15:18


Նաիրա Զոհրաբյան. «Պետք է անցնեն կռապաշտության ժամանակները» (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյան. «Պետք է անցնեն կռապաշտության ժամանակները» (տեսանյութ)

Հայաստանն ունեցել է «պադոշ», անընկալունակ կառավարություն, որի հետ հնարավոր չի եղել աշխատել: NEWS.am-ը հայտնում է, որ այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, «Արեւելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Որովհետեւ կառավարությունը միշտ մտածել է, որ խորհրդարանն իրենց attach ֆայլն է, որին կարող են ինչ-որ բան պարտադրել եւ օգտագործել են ԱԺ-ն որպես «կնոպկա»։ Հիմա նոր հարաբերություններ պետք է կատռուցենք գործադիրի հետ, որը պետք է լինի բաց, անկեղծ»,-ասաց Զոհրաբյանը:

Նա նկատեց, որ ինքը՝ լինելով մի ուժի ներկայացուցիչ, որը կառավարության մաս է, ոչ թե տակից, հետեւից, այլ բաց պետք է ասի՝ հարգարժան կառավարություն, սա սխալ է: «Անցել են ժամանակները, երբ պետք է հալածել բոլոր նրանց, որոնք քո կարծիքից տարբերվող կարծիք են հայտնում այն մարդկանց մասին, որոնց դուք համարում եք կուռք:

Պետք է անցնեն կռապաշտության ժամանակները, եւ, եթե ուզում ենք, որ լինի զարգացում, ապա պետք է ամեն ինչի մասին խոսել հրապարակային, ոչ թե պատերի տակ: Մեր երկիրը քանդել են պատերի տակ խոսելը, ստվերը, կուլուարները»,- ընդգծեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը