Վրաստանի իշխող ուժը վարչապետի պաշտոնում առաջադրեց 36-ամյա Մամուկա Բախտաձեի թեկնածությունը
Վրաստանի հաջորդ վարչապետի պաշտոնում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը առաջադրում է Ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը: Այս մասին «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հայտարարեցին հինգշաբթի երեկոյան կուսակցության ղեկավար մարմնի ավելի քան մեկ ժամ տևած նիստից հետո:
36-ամյա Բախտաձեն մի քանի տարի շարունակ ղեկավարում էր «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը, 2017-ի նոյեմբերին նշանակվել էր Ֆինանսների նախարարի պաշտոնում:
«Ինձ համար այս պաշտոնի ստանձնումը մեծ պատիվ է: Իմ գործունեության ընթացքում հիմնական առաջնահերությունները լինելու են վրաց ժողովրդի աշխարհքաղաքական ընտրության` Եվրատլանտյան ինտեգրման գործընթացի հետագա ծավալումը, ինչպես նաև նորարարական, համապարփակ բարեփոխումների անցկացումը»,-նշել է Բախտաձեն:
Խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում Բախտաձեն կդառնա երրորդ գործիչը, որ կզբաղեցնի Կառավարության ղեկավարի պաշտոնը Բիձինա Իվանիշվիլիի` 2013-ին ներկայացրած հրաժարականից հետո:
Վրաստանի քաղաքական շրջանակներում, սակայն, վստահ են, որ Իվանիշվիլին հերթական անգամ խուսափում է պատասխանատվությունից` գերադասելով վարչապետի պաշտոնում նշանակել իրենից լիակատար կախվածության մեջ գտնվող ենթականերից մեկին:
«Մենք պետք է վերջ տանք քաղաքական դիմակահանդեսի այս ժամանակաշրջանին, երբ վարչապետեր են ընտրվում, սակայն ո՛չ Վրաստանի հանրություն, ո՛չ էլ մեր գործընկերները արտերկրում չեն հասկանում, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ մարդիկ: Եթե մենք խոսում ենք եվրոպական ուղու ընտրության և եվրոպական չափանիշներին համապատասխանող պետության կերտման մասին, ապա պետք է հասկանանք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է իշխող կուսակցության ղեկավարը: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք պատասխանատու քաղաքականության, պետության և հանրության համար հասկանալի կառավարման համակարգի ձևավորման մասին, ապա հենց Բիձինա Իվանիշվիլին պետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը»,-արձագանքելով Կառավարության հերթական փոփոխությանը՝ այսօր հայտարարել է Վրաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական ներկայացրեց երեկ երեկոյան: 2015-ի դեկտեմբերից Կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Կվիրիկաշվիլին որպես իր այս քայլի գլխավոր պատճառ մատնանշել է իշխող «Վրացական երազանքի» ներսում առկա տարաձայնությունները․
«Իմ և իշխող թիմի միջև մի շարք ուղղություններով տարաձայնություններ են ի հայտ եկել: Խոսքը, մասնավորաբար, մեր Կառավարության վարած տնտեսական քաղաքականության մասին է: Ցանկանում եմ նաև ընդգծել, որ վերջին մի քանի ամիսներին մի շարք հիմնարար թեմաների շուրջ ես և «Վրացական երազանք»-ի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին տարբեր մոտեցումներ որդեգրեցինք: Ես դա բավական նորմալ գործընթաց եմ համարում»:
«Վրացական երազանքի» ներկայացուցիչները, ի դեպ, այսօր որոշ մանրամասներ են հաղորդել Կվիրիկաշվիլիի հրաժարականի իրական դրդապատճառների մասին: «Վրացական երազանքի» անդամ Դավիթ Չիչինաձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում պատմել է, որ իշխող թիմի ներսում առկա հիմնական տարաձայնությունները վերաբերում էին երկրում տիրող տնտեսական կացությանը:
«Հիմնական տարաձայնությունները, որ առկա էին վարչապետի և Իվանիշվիլիի միջև, վերաբերում էին բանկային համակարգի կարգավորումներին, ինչպես նաև Անակլիայի նավահանգստին, որը որը վերջերս հանձնվել էր գործարար Մամուկա Խազարաձեին պատկանող ընկերություններից մեկին», -նշել է պատգամավորը:

Աղբյուրը՝ Ազատություն