«Երևան» հիմնադրամի քրեական գործով կա երկու ձերբակալված
Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանի փոխանցմամբ, «Երևան» հիմնադրամի գործունեության հետ կապված քրեական գործով կա երկու ձերբակալված՝ հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանը:
«Քննությունը ընթանում է, լրացուցիչ տեղեկությունները կփոխանցվեն»,-հավելեց Գալստյանը՝ առանց այլ մանրամասներ հրապարակելու:
Երեկ հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ էր անցկացրել «Երևան» հիմնադրամում: Ըստ ԱԱԾ հաղորդագրության, իրենք հաղորդում էին ստացել քաղաքացիներից, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:
Ազգային անվտանգության ծառայությունը հարուցել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահման և պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախության հոդվածներով:
«Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավարը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, անդամները՝ անդամների թվում են փոխքաղաքապետեր, քաղաքապետարանի պաշտոնյաներ, ավագանու անդամներ:
Հարցին, թե ինչպես է քաղաքապետը վերաբերվում ԱԱԾ ստուգումներին, քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանն արձագանքեց․ «Այդ թեմայով զրույց չեմ ունեցել քաղաքապետի հետ: Ամեն դեպքում, բոլոր նմանատիպ իրավիճակների հետ կապված, քաղաքապետը մշտապես կողմնակից է եղել արդար քննության և, բնականաբար, նաև իրավապահ մարմինների գործողություններին չմիջամտելուն»:

Աղբյուրը՝ Ազատություն