Աշխարհ

15.06.2018 10:29


Նավալնին ազատ է արձակվել բանտից (տեսանյութ)

Նավալնին ազատ է արձակվել բանտից (տեսանյութ)

Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել բանտից 30 օր կալանքի տակ անցկացնելուց հետո: Նա ձերբակալվել էր անցած ամիս նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ բողոքի ակցիա կազմակերպելու համար:

Դրա մասին Նավալնին տեղեկացրել է իր թվիթերյան գրառման միջոցով, ուր հեգնանքով ընդգծել է, որ 30-օրյա աշխատանքային գործուղումից հետո կրկին ազատության մեջ է:

Նրան մեղադրել էին չարտոնված հանրահավաք կազմակերպելու մեջ: Մայիսին նախագահ Պուտինի երդմնակալության արարողության նախօրեին նա բերման էր ենթարկվել իր հարյուրավոր կողմնակիցների հետ միասին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Ալեքսեյ Նավալնին կալանավորվում է: Նախկինում բազմաթիվ անգամ ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո դատարանը նրան դատապարտել էր տարբեր ժամկետների:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը