Հունիսի 15-ին ժ.18.10-ին ոստիկանություն մի կնոջից հաղորդում է ստացվել, որ տան մոտ կրակոցներ են լսվել և մեկ փամփուշտ մտել է իր տուն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևանի բնակիչ Կարեն Մ-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, Շահումյան 16-րդ փողոցի թիվ 25 տան մոտից «ԱԿՄ» տիպի ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել, որոնցից երկուսը դիպել են Գագարինի փողոցի թիվ 1/3 տան տանիքին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 1 գնդակ: Կարեն Մ.-ն ներկայացրել է ինքնաձիգը՝ իր փամփշտատուփով, որում եղել է 7.62 մմ տ/չ 26 հատ փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կարեն Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:
*** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մալաթիայում կրակոցներ են հնչել
Հունիսի 15-ին ժ.18.10-ին ոստիկանություն մի կնոջից հաղորդում է ստացվել, որ տան մոտ կրակոցներ են լսվել և մեկ փամփուշտ մտել է իր տուն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևանի բնակիչ Կարեն Մ-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, Շահումյան 16-րդ փողոցի թիվ 25 տան մոտից «ԱԿՄ» տիպի ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել, որոնցից երկուսը դիպել են Գագարինի փողոցի թիվ 1/3 տան տանիքին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 1 գնդակ:
Կարեն Մ.-ն ներկայացրել է ինքնաձիգը՝ իր փամփշտատուփով, որում եղել է 7.62 մմ տ/չ 26 հատ փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կարեն Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: