Քաղաքական

16.06.2018 22:11


«Երևան» հիմնադրամի տնօրենը հացադուլ և ջրադուլ է հայտարարել (տեսանյութ)

«Երևան» հիմնադրամի տնօրենը հացադուլ և ջրադուլ է հայտարարել (տեսանյութ)

«Երեւան» հիմնադրամի տնօրենը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները եւ կարծում է, որ այս ամենը պատվիրված է: Այս մասին այսօր` հունիսի 16-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը:

«ԱԱԾ ստուգումները դեռ շարունակվում են, ես էլ այսօր հայտարարեցի դատարանում, որ կարող էին առաջ ստուգում անել, հետո նոր բերման ենթարկել: Հիմա ես իրենց մեղադրանքները չեմ ընդունում, քանի որ այնպիիսի մեղադրանքներ են հնչեցնում, որոնցից ես տեղյակ չեմ որպես հիմնադրամի տնօրեն, ոչ էլ կարող էի տեղյակ լինել: Քանի որ ես համարում եմ, որ ինձ անօրինական են ձերբակալել եւ անօրինական են տարել հանրությանը ներկայացնելով լրատվամիջոցներով, նման բան չի լինում: Եվ դրանից հետո, երբ ես իմացա ինձ ինչի համար են մեղադրում ես հացադուլ եւ ջրադուլ եմ հայտարարել արդեն 4-րդ օրն է»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրի դատարանում քննվում է Աշոտ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Նիստը դռնփակ է անցկացվում: Հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, որ դատարանն օրինական վճիռ կկայացնի, չի ենթարկվի որոշ ուժերի կողմից ճնշումների:

Աշոտ Ղազարյանը պնդեց, որ իր անունը ոչ մեկը չի տվել, սակայն մեղադրանք կա, որ ինքը խոշոր գումարների լվացում է կատարել, ինչը հիմնադրամի տնօրենն անհեթեթություն որակեց:

«Ստացվում է, որ մի տեղ ինչ-որ բան լինի, Ղազարյանը Աշոտը մեղավոր է, սա պատվիրված բան է: Չգիտեմ՝ ում կողմից է պատվիրված, համենայնդեպս՝ ինչ տեղի ունեցավ իմ հանդեպ, այդ բերմադրությունը հատուկ արված էր, որ հանրությանը ցույց տային, որ քաղաքապետարանից մարդ է ձերբակալվում»,-ասաց նա:

Նշենք, որ Աշոտ Ղազարյանի ձերբակալման 72 ժամը լրացել է, նա այժմ ազատության մեջ է: Նա, իր խոսքով՝ անօրինական ձերբակալության դեմ հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել:

Մանրամասները՝ NEWS.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը