Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը«Ազատությանը» հայտնեց, որ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը։
Գրիգորյանը շաբաթ օրն է ձերբակալվել, ինչպես Ազգային անվտանգության ծառայությունն է հաղորդում, Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
«Մանվել Գրիգորյանը չի ընդունում շինծու մեղադրանքը»,-ասաց Շարմազանովը, ով Հանրապետական խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանի հետ ուշ երեկոյան հանդիպել էր Գրիգորյանին։
«Սա անթույլատրելի, հակաօրինական և հակասահմանադրական է։ Պատգամավորին կարող են ձերբակալել հանցագործության պահին կամ դրանից հետո։ Դրանցից ոչ մեկն առկա չէ»,-ասաց ՀՀԿ խոսնակը։
Շարմազանով. «Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը»
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատությանը» հայտնեց, որ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը։