Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում Բրազիլիան Դոնի Ռոստովի համանուն մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի դեմ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում բրազիլացիներն ակնհայտ տիրել էին նախաձեռնությանը: Բրազիլացիներն իրենց զգում էին, ինչպես «ձուկը ջրում»: Եվ գոլը երկար սպասեցնել չտվեց: Խաղի 19-րդ րոպեին հեռահար, դիպուկ, գեղեցիկ, ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Կոուտինյոն:
Շվեյցարացիների մոտ առաջին գծում ոչ մի լուրջ հաջողության հասնել չէր ստացվում: Փորձեր կային, արդյունք՝ ոչ: Սակայն իրավիճակը փոխվեց երկրորդ կեսի մեկնարկին, երբ շվեյցարացիները օգտագործեցին ստանդարտ դիրքը:
Անկյունայինի խաղարկումից հետո հաշվի հավասարությունը գլխի հարվածով վերականգնեց Ցուպերը՝ 1:1: Բայց սա սկիզբ եղավ այն բանի, որ բրազիլացիները սկսենք առավել շատ գնդակին տիրել և առավել նպատակասլաց գրոհել:
Հանդիպման վերջնամասում ֆուտբոլիստները սկսեցի ակնհայտորեն շատ խախտել խաղի կանոնները: Ի վերջո աշխարհի 5-ակի չեմպիոնները չկարողացան հաղթել Շվեյցարիային՝ 1:1:
Բրազիլիայի ազգային թիմը հաջորդ հադիպումը կանցկացնի հունիսի 22-ին՝ Սանկտ Պետերբուրգում մրցելով Կոստա Ռիկայի ընտրանու դեմ: Շվեյցարացիների հաջորդ հակառակորդը կլինեն սերբերը: Այդ հանդիպումը կկայանա նույն օրը Կալինինգրադում: Առաջին տուրից հետո E խմբի առաջատարը Սերբիան է, որն ունի 3 միավոր: Բրազիլիան և Շվեյցարիան ունեն 1-ական միավոր: Կոստա Ռիկան ունի 0 միավոր: