Լրահոս

18.06.2018 11:13


Մանվել Գրիգորյանի պաշտպանը հրաժարվել է պաշտպանել գեներալին

Մանվել Գրիգորյանի պաշտպանը հրաժարվել է պաշտպանել գեներալին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է նրա պաշտպանությունից: Ֆեյսբուքյան իր էջում Հրանտ Անանյանը մասնավորապես գրել է.

«Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։ Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ.Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ.Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը