Լրահոս

18.06.2018 11:58


Գառնիկ Մարգարյանն ու Ապարը ազատ արձակվեցին

Գառնիկ Մարգարյանն ու Ապարը ազատ արձակվեցին

Քիչ առաջ, 2015 թ. Մարաշի գործով կալանավորված Էդուարդ Ներսիսյանը՝ ազատամարտիկների շրջանում հայտնի Ապարը և «Հայրենիք և Պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը ազատ արձակվեցին դատարանի դահլիճից։

Դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը։

Գառնիկ Մարգարյանը ազատության մեջ հայտնվելուց հետո հայտարարեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել, քանի որ նա Սերժ Սարգսյանին կոռուպցիայի հետ կապված տրցակով փաստեր էր ուղարկել, ինչից հետո վերջինս կալանավորվել էր։

Գառնիկ Մարգարյանը նշեց, որ զինված խմբի գործով ճանաչում էր միայն Արթուր Վարդանյանին, ուստի կազմակերպված խումբ չէր կարող լինել։

Ի դեպ, դատարանը մերժեց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը