Լրահոս

18.06.2018 12:02


Պետական վերահսկողական ծառայությունն առաջին ուսումնասիրությունն անցկացնելու է ՊՆ-ում

Պետական վերահսկողական ծառայությունն առաջին ուսումնասիրությունն անցկացնելու է ՊՆ-ում

Ի պաշտոնե հայտարարում եմ, որ վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում։ Մինչ այդ ԱԱԾ ու Ոստիկանության իմ գործընկերներին պետք է խնդրեմ շատ արագ պարզաբանեն հանրության այն մտահոգությունը, թե «Զինվորի բաժին» պիտակով պահածոներն ինչպես են հայտնվել այդ բորենու կենադնիների պահեստում։

Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. գեներալ չէ ով ուզում է լինեն։

Հ.Գ. Դուք պատկերացնո՞ւմ եք էդ պահեստը երկու տարի մաշվել է ու մնացել է էն ինչ տեսանք։

Սիրում եմ բոլոր նրանց ովքեր հասկանում են զինվորի, բանակի ու պետականության իրական արժեքը, ովքեր մերժում են զուտ կենացային հայրենասիրությունը, զինվորասիրությունը։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար

Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը