«Ջրի գին է, ավելի լավ է՝ ձրի բաժանենք». գյուղացիները կառավարության դիմաց են՝ կաթով լի մեքենաներով (տեսանյութ)
Գյուղացիները կաթով լի մեքենաներով այս պահին գտնվում են կառավարության շենքի դիմաց եւ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փողոցում են կաթի մթերման ցածր գնից՝ նշելով, որ նման գնի պայմաններում ավելի լավ է ձրի բաժանեն ժողովրդին, կան հանձնեն կաթ մթերողներին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս կաթի մթերման գնից դժգոհող գյուղացիները հանդիպել են գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ: Գյուղացիների խոսքով` վերջին երկու ամիսների ընթացքում կաթի մթերման մեկ լիտրի գինը վերամշակող ընկերությունները 60 դրամով նվազեցրել են` 200 դրամից դարձնելով 140 դրամ: Բացի այդ կան մթերող ընկերությունները, որոնք մեկ լիտր կաթը գնում են 90-100 դրամով:
Դժգոհող գյուղացիները կառավարությունից պահանջում վերահսկել կաթի մթերման գները: