Կրկին անգամ խորհրդարանը հանդիսացավ կիզակետը՝ գործադիր-օրենսդիր ատյանների բախման, եւ սա այն դեպքում, երբ երկիրը վերջին շաբաթվա ընթացքում պատրաստվում էր Իսլամական հեղափոխության հաղթանակի 32-րդ տարեդարձի նշանավորմանը:
Արտաքին քաղաքական ոլորտում, սակայն, Իրանը աներկբայորեն վերահաստատեց իր ուրույն դիրքորոշումը՝ ինչպես Թունիսի, այնպես էլ՝ Եգիպտոսի իրադարձությունների վերաբերյալ, նույնինքն երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի հստակ բնութագրումներով:
* * *
Իրանական ներքին հասարակական-քաղաքական դաշտը անցնող շաբաթվա ընթացքում եւս հանդիսացավ այն ասպարեզը, որտեղ սուր մրցակցության-չասելու համար հակադրության-դրսեւորումներով հանդես եկան երկուստեք՝ օրէնսդիրն ու գործադիրը: Դեռ նախորդ շաբաթվա հակադրության (որն արդյունք էր նախագահ Ահմադինեժադի խորհրդարանին ուղղված բաց նամակի եւ որտեղ նա խորհրդարանի հետ միաժամանակ մեղադրել էր նաեւ դատական ատյանին ու Ռաֆսանջանիի գլխավորած □Համակարգի նպատակահարմարությունը ճշտորոշող ժողով□-ին, որ իբր վերջիններս արգելակում են կառավարության սահուն գործունեությունը), կրքերը չմեղմացված՝ անմիջապես դրանց բարդվեց հակադրության մի նոր երեւույթ եւ դա խորհրդարանի կողմից ձայների մեծամասնությամբ տրանսպորտի նախարար Բեհբահանիին նախ խիստ հարցապնդման եւ ապա՝ պաշտոնանկ անելու քայլն էր, որին գնացին խորհրդարանականներն անդրդվելիորեն, հատկապես երբ նախարարն հարցապնդման նիստի հրավերն առ ոչինչ համարեց..., չնայած՝ նախարարն առանց այդ էլ, վերջին երկու տարիներին, նույն խորհրդարանի կողմից դիտողությունների ու «իմփիջմենտների» էր արժանացել՝ օդանավային հաճախակի պատահարների եւ ճանապարհաշինական-վարչական թերությունների ու բացթողումների պատճառով:
Այսպես՝ նախագահի ամենասիրած նախարարը (նրա համակիրները նրան «Իրանի ճանապարհների հայր» կոչումն էին շնորհել) այդպիսով խորհրդարանից անվստահության քվե ստանալով՝ նոր հակադրության դուռ բացեց խորհրդարանի ու կառավարության առջեւ: Կառավարամետ պատգամավորներն ու մամուլը Բեհբահանիի պաշտոնազրկումը բնութագրեցին «քաղաքական քայլ՝ խոսնակ Լարիջանիի գլխավորությամբ», իսկ վերջնիս համախոհները հայտարարում էին թէ՝ «նման պաշտոնանկումը տոնական օրերի սկզբում ոչ միայն անհարմար չէ, այլեւ բարեբաստիկ իրողություն է...»:
Ինչեւէ, հարցն այդքանով չավարտվեց, քանզի նախագահը որպես հակաքայլ խորհրդարանին՝ անմիջապես իր պաշտոնազուրկ նախարարին նոր պաշտոն շնորհեց՝ «նախագահի օգնական-խորհրդական՝ տրանսպորտային հարցերում...»:
Օրենսդիր-գործադիր մի այլ «միջադեպ» պետք է համարել դեռ մինչ տրանսպորտի նախարարի հարցը եւ դա նախագահի կողմից առաջադրված Սալեհիի թեկնածությունն էր՝ արտգործնախարարի պաշտոնում, որին պետք է ասել՝ խորհրդարանը նվազագույն քվեներով (146՝ 290-ից) արձագանգեց, հատկապես որ նույն խորհրդարանը խիստ վրդովված էր մնացել նախկին արտգործնախարար Մոթթաքիից «ձերբազատվելու» գործընթացից...
Ահավասիկ, թվում է, թէ ժամանակավոր «հրադադար» է լինելու խորհրդարանի ու կառավարության միջեւ՝ նկատի ունենալով հեղափոխության հաղթանակի տարեդարձը, սակայն այժմից պարզ է, որ հաջորդ դիմառնության թեման հանդիսանալու է տարեկան բյուջեի քննարկման օրակարգը, որն առանց այդ էլ՝ կառավարության կողմից ուշացած է ներկայացվելու խորհրդարանին եւ որ արդեն իսկ պատգամավորներն ի տես դրա՝ դժգոհանքի արտահայտություններով են հանդես գալիս օրենսդիրի ամբիոնից:
* * *
Արտաքին քաղաքական ասպարեզում Իրանի Իսլամական Հանրապետության հայացքը եւս խոշոր տոկոսով սեւեռված էր Աֆրիկյան ցամաքամասի արաբական երկրների ուղղությամբ եւ այնտեղ ընթացող շրջադարձային իրողություններին. պետական ամենաբարձր մակարդակների դիրքորոշումները, անշուշտ, չուշացան: Դրանք, սակայն, բարձրաձայնվեցին նույնինքն պետական ամենաբարձր օղակում գտնվող հոգեւոր առաջնորդության կողմից՝ վերջին ուրբաթօրյա հասարակաց աղոթքի ընթացքում: Անկախ այն հանգամանքից, որ թունիսա-եգիպտական ժողովրդական ընդվզումներն ու խռովությունները համընկնում էին իրանական փետրվարեան հեղափոխության ամյակին, այաթոլլահ Խամենեին հստակ ու նույնանման զուգահեռներ գծեց դրանց միջեւ ու դրանցում առանցքային մղիչ գործոն համարեց իսլամատենչությունը եւ որպես քաղաքական առարկայական պատճառ՝ հակաիսրայելական զարթոնքը՝ տվյալ արաբական երկրներում: Ըստ հոգեւոր առաջնորդ Խամենեիի՝ «Եգիպտոսի ժողովուրդը այլեւս չէր կարող հանդուրժել այնպիսի իշխանության, որ երեք տասնամյակ անընդմեջ հովանավորել է սիոնիստական վարչախմբին..., մի իշխանություն, որ արգելափակում էր շարունակ դեպի Գազա օժանդակելու ճանապարհները»: Այաթ. Խամենեին օրինակներ ներկայացնելով Իրանի 1979 թվականի Իսլ. հեղափոխության դրվագներից՝ կոչ ուղղեց Եգիպտոսի բանակայիններին, որպեսզի վերջիններս միանան ժողովրդական շարքերին, այնպես, ինչպես միացան Իրանի բանակայինները եւ դրանով ջարդեցին շահական ռեժիմի ողնաշարը:
Հոգեւոր առաջնորդի հայտարարություններին հաջորդեց զինյալ ուժերի ընդհանուր հրամանատարության տեղակալի նույնիմաստ կոչը՝ իր եգիպտացի գործընկերոջը, իսկ արտաքին արձագանքների շարքում հատկանշական էին Լիբանանի «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Նասրոլլահի այաթ. Խամենեիին ձայնակցելու արտահայտությունները՝ ուղղված Թունիսի եւ հատկապէս Եգիպտոսի ժողովրդին, որոնց ընդվզումը ըստ Նասրոլլահի՝ ավելիով է տկարացնելու իսրայելական ոտնձգիչ կառավարության դիրքերը՝ տարածաշրջանում:
Իրանական քաղաքական շաբաթ

Դերենիկ Մելիքյան,
«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր