Լրահոս

18.06.2018 17:54


Վաղը պահանջելու են Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից

Վաղը պահանջելու են Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից

Հունիսի 19֊ին, ժամը15.00-ին հավաքվենք Երևանի Նաիրի Զարյան փող.17/2 հասցեում գտնվող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության դիմաց և պահանջենք Արցախի իշխանություններից Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:

Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար ՀՀ ԱԺ արտահերթ նիստի գումարման հետ միաժամանակ Մանվելին հերոսի կոչումից զրկելու արդարացի հանրային պահանջը պետք է ներկայացնենք նաև Արցախի իշխանություններին։

Կոչ ենք անում ակտիվ լինեն հատկապես Արցախյան պատերազմին մասնակցածներն ու զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամները: Արցախին Մանվելի նման հերոսներ պետք չեն, քանի որ վերջինս իր կեցվածքով պատվազրկում է հերոսի կոչումը։

Սաշ Կատվալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը