Աշխարհ

18.06.2018 19:19


Թուրքական կենտրոնի անդրադարձը Փաշինյանի՝ ՍՈւ-31CM կործանիչի խցիկում արված լուսանկարին

Թուրքական կենտրոնի անդրադարձը Փաշինյանի՝ ՍՈւ-31CM կործանիչի խցիկում արված լուսանկարին

Թուրքական «KAFKASSAM» (Թուրքիայի կովկասյան հետազոտությունների ռազմավարական հետազոտությունների կենտրոն) կայքն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՍՈւ-31 SM կործանիչի օդաչուի խցիկում արված լուսանկարին:

Թուրքական կենտրոնի կայքը, հրապարակելով Փաշինյանի լուսանկարը, զուգահեռ ներկայացրել է Ադրբեջանի դժգոհությունը Փաշինյանի այցի վերաբերյալ:

«Փաշինյանը հունիսի 16-ին այցելել էր Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ շրջան: Ադրբեջանը Փաշինյանի այցը անօրինական է համարել ու խստորեն դատապարտել»,- գրել է կենտրոնի կայքը:

Հոդվածում նշվում է նաև, որ լուսանկարն արվել է Էրեբունիի «ռուս-հայկական համատեղ ռազմաբազայում»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ՍՈւ-31 SM կործանիչի օդաչուի խցիկից արված նկար էր հրապարակել՝ կցելով հետևյալ գրությունը. «ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը