Միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Բուրջանաձե
«Ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն կարևորում է ոչ թե նախարարությունների թիվը, այլ այն, թե այդ նախարարությունների ղեկավարներից քանիսն են գիտելիքներով զինված։
Բուրջանաձեն անդրադառնալով իշխող «Վրացական երազանք»-ի կողմից վարչապետի թեկնածու ներկայացված Մամուկա Բախտաձեի հայտարարությանը, ըստ որի նախարարությունների թիվը կկրճատվի, ասել է՝ «դա թերևս նշանակություն չունի, քանի որ երկիրը ղեկավարում է մեկ մարդ՝ Բիձինա Իվանիշվիլին»:
Նա պարտադիր է համարել ամբողջությամբ իշխող թիմի անդամների փոփոխությունը: Արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդը ստեղծված իրավիճակից միակ ելքը համարում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
«Իմ բողոքը Բիձինա Իվանիշվիլիի, ոչ թե որևէ նախարարի դեմ է․ նշանակություն չունի՝ ով որ նախարարության աթոռին կլինի, քանի դեռ Իվանիշվիլին է ղեկավարում այս ամենը»,-Rustavi 2-ի փոխանցմամբ, ասել է Բուրջանաձեն։

Աղբյուրը՝ aliq.ge