Քաղաքացին ցանկացել է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից
Հունիսի 18-ին, ժամը 22:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների և փրկարարների համատեղ գործողությունների արդյունքում կանխվել է քաղաքացու (ինքնությունը չի հաջողվել պարզել) ինքնասպանության փորձը:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: