Աշխարհ

19.06.2018 17:56


Վրաստանի սևծովյան առողջավայրերը կթանկանան

Վրաստանի սևծովյան առողջավայրերը կթանկանան

Հուլիս-օգոստոսին Վրաստանի սեւծովյան առողջավայրերում գները կբարձրանան ինչպես հյուրանոցներում եւ ընտանեկան տիպի տներում, այնպես Էլ ռեստորաններում եւ սրճարան-բարերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Ռեզոնանսի»-ն:

Սեւծովյան աղողջավայրերն արդեն ընունում են առաջին հանգստացողներին: Ինչպես եւ անցյալ տարիներին, այստեղ, հիմնականում, առաջատարները Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Բլառուսից ժամանող զբոսաշրջիկներն են: Վրաստանի քաղաքացիներն Աջարիայի առողջավայրերում առայժմ քիչ են: Այս փուլում Բաթումում բնակարանի գինը կազմում Է շաբաթական 600-ից մինչեւ 800 լարի: Քոբուլեթում մեկ սենյակը կարելի Է վարձակալել օրական 30-ից մինչեւ 70 լարիով, իսկ Ուրեքիում՝ 15-ից մինչեւ 40 լարիով: Ինչ վերաբերում է ընտանեկան տիպի հյուրանոցներին, ապա այնտեղ գներն ավելի բարձր են եւ հասնում են օրական 120-150 լարիի:

«Ըստ երեւույթին, ճգնաժամն ազդել Է նաեւ զբոսաշրջիկների վրա: Նրանց մեծ մասը բնավ չի դասվում բարձր եկամուտ ունեցողների սեգմենտին: Ստիպված ենք լինում զիջումների գնալ գնի հարցում: Մենք ջանացել ենք թեկուզեւ առաջին փուլում գները չբարձրացնել»,-ասել Է հյուրանոցներից մեկի սեփանականատեր Թամազ Ջինչարաձեն:

Այս խորագրի վերջին նյութերը